19.01.2025
Սուլեյմանիի մահը խորհրդանշում էր Սիրիայից մինչև Հայաստան հակամարտության նոր փուլի մեկնարկը
prev Նախորդ նորություն

Հայ-ամերիկյան օրակարգը կրկին պտտվում է օգնության շուրջ

Վերջապես Հայաստանի պաշտպանության որևէ նախարար 2018թ.-ից հետո ընդունվեց Պենտագոնի ղեկավարի կողմից: Կարևոր չէ, որ ընդունող պաշտպանության քարտուղարը շուրջ 40 օրից պաշտոնաթող է լինելու: 


Կարևոր չէ, որ Թրամփի գալով Պենտագոնը սկզբունքային փոփոխությունների է ենթարկվելու: Կարևոր չէ նաև, որ հեռացող վարչակազմերի ներկայացուցիչները հրաժեշտի հանդիպումներ են ունենում տարբեր գործընկերների հետ և նման դեպքերում էական պայմանավորվածությունների չեն գնում:


Կարևոր է օրակարգը, որի մասին խոսվում է: Այն կրկին պտտվում է ամերիկյան օգնության շուրջ: Ուրիշ որևէ էական համագործակցային գաղափար Հայաստանն ամերիկյան գործընկերներին չկարողացավ առաջարկել հետհեղափոխական Հայաստանում:


Իսկ օրակարգը հետևյալն է. «ԱՄՆ զինված ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացում՝ ռազմական կրթության, մարտական պատրաստության, միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում վարժանքներ, արհեստավարժ սերժանտական և հրահանգչական ինստիտուտների զարգացում, ՀՀ զինված ուժերի ուսումնավարժական կարողությունների ստեղծում»:


Միջազգայնագետ Սուրեն Սարգսյան


 

Սիրիայում տեղի ունեցածն ակնհայտ անհաջողություն էր Իրանի համար, իրանցիները կհաշտվե՞ն
Հաջորդ նորություն next