Անպատիժ մնացած բռնապետ Ալիևն այսօր դարձյալ ուժի դիրքերից անհեթեթ պահանջներ է առաջադրում
Թուրք-ադրբեջանական թեզերին խիստ համահունչ, երկու տարի առաջ Ժիրայր Լիպարիտյանը բացահայտ կեղծ հայտարարություն էր անում շուրջ 700 հազար ադրբեջանցի գաղթականների մասին: Այսօր արդեն ադրբեջանում խոսում են իբր 300 հազար գաղթականների վերադարձի մասին: Քաղտեխնոլոգիայի տեսանկյունից կարող է այն տպավորությունը ստեղծվել, թե ադրբեջանցիները ավելի համեստ պահանջներ են հրամցնում:
Որպես 1989-1992թթ. ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերություններում օրենքների պահպանման վրա հսկողության բաժնի պետ, արխիվային նյութերի հենքով հայտարարում եմ՝ Հայաստանից ՀԵՌԱՑԵԼ Է ընդամենը 168 հազար ադրբեջանցի, որոնք, ի տարբերություն ադրբեջանից ԵՌԱԿԻ ԱՆԳԱՄ ԱՎԵԼ բռնագաղթված հայերի (չհաշված 150 հազար արցախցիներին), անարգել վաճառել են իրենց տներն ու ունեցվածքը:
Ընդամենը մեկ տարի առաջ ողջ Արցախը բռնությամբ զավթած, բայց անպատիժ մնացած բռնապետը այսօր դարձյալ ուժի դիրքերից աննախադեպ ու անհեթեթ պահանջներ է առաջադրում, հընթացս՝ ակնկալելով, որ իրեն պատասխանատվության ենթարկելու հայցով չդիմեն որևէ միջազգային դատական ատյան և այդ պարտավորությունն ամրագրեն միջազգային համաձայնագրով ...
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյան