Ադրբեջանում ևս վերլուծում են Փաշինյանի վերջին անհեթեթ հայտարարությունները
Ադրբեջանում ևս վերլուծում են Փաշինյանի վերջին անհեթեթ հայտարարությունները ԼՂ հիմնահարցի մասին։ Ադրբեջանական իշխանական տելեգրամյան ալիքներից մեկը գրել էր, որ Փաշինյանը ստում է` նշելով․ «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չի տեղավորվում նաև այն տրամաբանության մեջ, որ նախագահ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ իր՝ Ադրբեջանի ղեկավար դառնալու պահից տարբեր երկրների ներկայացուցիչներ փորձել են համոզել նրան հաշտվել Ղարաբաղի կորստի հետ»։
Կարծում եմ ուշագրավ է նաև իշխանական այս ադրբեջանցի վերլուծաբանի մեկնաբանությունն առ այն, որ դա ընկալվում է որպես ազդակ՝ Ադրբեջանի պահանջներին ընդառաջ գնալու հարցում։ Կարելի է ենթադրել, որ խոսքը ԵԱՀԿ ՄԽ լուծարման մասին է։
Իմ կարծիքով, ՄԽ լուծարումը դա միջազգային նշանակության քայլ է, դա նշանակում է, որ հակամարտող կողմերից մեկը կարող է ագրեսիայով հարց «լուծել» ու հետո միջազգային դերակատարները դա ընդունելու են, այդ դեպքում՝ ինչու՞ նույն չի կարելի անել աշխարհի տարբեր այլ անկյուններում, եթե ագրեսիայով են հարցեր լուծվելու, ապա դա մի մեծ «պանդորայի արկղ» է բացում՝ լուրջ ռիսկերով…
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյան