25.05.2025
Ադրբեջանը Արցախի դեմ համակարգային սադրանքների պլան է գործի դրել. Աբրահամյան
08.12.2022
Ադրբեջանը Արցախի դեմ համակարգային սադրանքների պլան է գործի դրել. Աբրահամյան

Երբ 1 ամիս առաջ Ադրբեջանը քարոզչական արշավ սկսեց Հայաստանն Արցախի հետ կապող երթուղով ականների, զենք-զինամթերքի տեղափոխման կեղծ օրակարգով, դրան հետևեց այդ ճանապարհով երթևեկող բեռնատարների համար ռենտգեն/սկանի տեղակայման քննարկումը, որի վրա մուտք է ունենալու նաև Ադրբեջանը։ «Երբ 2 շաբաթ առաջ տեղեկատվական տարափ սկսվեց Արցախի ընդերքում տեղի ունեցող «խախտումների» մասին, Ադրբեջանը ուժեղացրեց ճնշումը Արցախում այդ ոլորտը մոնիթորինգի և վերահսկողության տակ վերցնելու հարցը, իսկ ավելի ուշ, 2 անգամ, դրանց բնապահպանության նախարարության պաշտոնյաները իրենց պահանջներն Արցախում քննարկեցին ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարության հետ։Ներկայումս Ադրբեջանը քարոզչական խայծեր է շրջանառում այն մասին, թե իբր երկու՝ 13 և 14 հոգանոց իրանական դիվերսիոն խմբեր են «Լաչինի միջանցքով» մուտք գործել Արցախի տարածք և պատրաստվում են Ադրբեջանի դեմ գործողություններ իրականացնել։Թե այս ապատեղեկատվության տարափին ինչ կհետևի, դեռ դժվար է միանշանակ ասել, սակայն այն, որ Ադրբեջանը Արցախի դեմ համակարգային սադրանքների պլան է գործի դրել, արդեն ակնհայտ է։Հայաստանի իշխանության միակ «պաշտպանական» արձագանքն այն է, որ Արցախը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, դրա մեղավորը ռուսներն են և իրենք ստեղծված իրավիճակին միայն «ցավով հետևելու» գործառույթ ունեն։Այն, որ ադրբեջանական պլանավորած «ականները» պայթում են ռուսական թույլ հակազդեցության պայմաններում, դա նկատելի է, բայց այն, որ Հայաստանի իշխանությունը կողքից «թամաշա» անելու գործելակերպ է ընտրել, դա ուղղակի թշնամություն է սեփական ժողովրդի նկատմամբ»։