22.12.2024
Կառավարությունը կարող է հուլիսի 1-ից բոլորի թոշակները ավելացնել 2000 դրամով. Պարսյան
02.06.2022
Կառավարությունը կարող է հուլիսի 1-ից բոլորի թոշակները ավելացնել 2000 դրամով. Պարսյան

Կառավարությունը կարող է հուլիսի 1-ից բոլորի թոշակները ավելացնել 2000 դրամով․ սոցիալական ծրագրից պետք է օգտվեն բոլորը. այս մասին գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:"Արդեն երկու շաբաթ է, որ կառավարությունը թմբկահարում է կենսաթոշակառուների, նպաստառուների համար եկամտի 10 տոկոս վերադարձման (cashback) «բարեփոխման» մասին։ Այս նպատակով պետական բյուջեից 2022 թվականի 2-րդ կիսամյակի համար հատկացվելու է 5,66 մլրդ դրամ։ Այս ծրագրից շատ քիչ թոշակառուներ են օգտվելու, քանի որ շատերը չեն կարողանում օգտվել քարտերից, իսկ գյուղական բնակավայրերում առհասարակ չկա քարտով վճարման հնարավորություն։ Միաժամանակ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ բոլոր թոշակառուների շահերից բխող հետևյալ տարբերակը՝ պետական բյուջեից հատկացվող 5,66 մլրդ դրամով բարձրացնել բոլոր թոշակառուների, նպաստառուների գումարները ամսական 2000 դրամով (6 ամիս կբավարարի), իսկ բանկերը և խոշոր սուպերմարկետներն իրենց հաշվին թող 5 տոկոս եկամտի վերադարձ ապահովեն",- գրել է տնտեսագետը։