24.11.2024
Միջազգային դերակատարների շուրթերով նախապատրաստվում են նոր զիջումներ
prev Նախորդ նորություն

Փաշինյանի աննախադեպ արձակուրդային «անդորրը» պայմանավորված է սպասվող «փոթորկալից» աշունով

Նիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ, մոտ մեկ ամիս՝ հուլիսի 15-ից օգոստոսի 12: Սա թերեւս պետությունների ղեկավարների համար չտեսնված երկար արձակուրդ է: Ես չեմ հիշում, որ երբեւէ պետության առաջին դեմքը մեկնի այդպես երկարաժամկետ արձակուրդ:


Սա ըստ էության կարող է լինել «անհոգության» նշան: Այսինքն, պետության ղեկավարը կարող է մեկամսյա արձակուրդ մեկնել այն դեպքում, երբ այդ պետությունը հոգս չունի, երբ այդ պետությունը կառավարվում է այսպես ասած ժամացույցի ճշգրտությամբ:


Կարծում եմ հասկանալի է, որ Հայաստանի մասին այդպես խոսելը մեղմ ասած կլինի միամիտ՝ թե մարտահրավերների առատության եւ ինտենսիվության, թե կառավարման որակի ու արդյունավետության մասով:


Ըստ այդմ, ենթադրում եմ, որ այդպիսի աննախադեպ եւ անգամ որեւէ այլ պետության ղեկավարի համար տարակուսելի երկար արձակուրդային ժամկետը այդուհանդերձ ունի թերեւս որեւէ այլ պատճառ, մոտիվ: Նշվում է իհարկե, որ արձակուրդի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության չորորդ վեհաժողովին:


Չենք կարող բացառել, որ նա մասնակցի նաեւ Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը: Ի դեպ, 2017 թվականին էլ Սերժ Սարգսյանն էր Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Թեհրան մեկնել գտնվելով արձակուրդում՝ իհարկե ոչ մեկամսյա արձակուրդում:


Բոլոր դեպքերում, Նիկոլ Փաշինյանի այս մեկամսյա աննախադեպ արձակուրդային «անդորրը» ըստ իս պայմանավորված է սպասվող «փոթորկալից» աշունով, այլ կերպ ասած՝ «անդորր է փոթորկից առաջ»:


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան