22.12.2024
Աշխարհաքաղաքական քաոսի հիմքում նոր կրոնի, նոր հեղինակության փնտրտուքն է. Դանիելյան
27.05.2022
Աշխարհաքաղաքական քաոսի հիմքում նոր կրոնի, նոր հեղինակության փնտրտուքն է. Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը խորհում է կրոնի շուրջ. "Քաղաքակրթությունների հիմքում միշտ որոշակի կրոն կա: Պետք է հասկանալ, թե, առհասարակ, որն է կրոնի դերը քաղաքակրթությունների կայացման գործում: Կրոնն ուսմունք է, որը սահմանում է արժեքային համակարգ, Չարի ու Բարու մասին պատկերացումներ, աշխարհայացք՝ աշխարհի իմաստի մասին բացատրություն: Կրոնի արժեքները դրվում են իրավական համակարգի, կենցաղի՝ ընտանիքի մոդելի, հիգիենայի կանոների, ծննունդների, ամուսունության, հուղարկավորության արարողությունների հիմքում: Կենտրոնական հարցն այդ կանոնների ու աշխարհայացքի պահպանման հեղինակության խնդիրն է: Դա հիմնավորվում էր Աստծո կամքով, Ով բացարձակ հեղինակություն է և այդ կանոնները վիճարկման ենթակա չեն, սակայն կարող են մեկնաբանվել: Այդ մեկնաբանություններն անվանում են Աստվածաբանություն, ինչը փիլիսոփայության կենտրոնական խնդիրն է:18-րդ դարում Աստծո հեղինակություննը սկսում է սասանվել: Ֆրանսիական հեղափոխության հոգևոր հայրեր Ժան-Ժակ Ռուսսոն ու Վոլտերը առաջարկում են Աստծոն փոխարինել Բարձր Բանականությամբ, ով ստեղծել է այս Աշխարհը, բայց չի միջամտում մեր կյանքին, այսինքն Դիտորդ է ու պետք է ստեղծել Քաղաքացիական կրոն, այսինքն քաղաքացիական արժեքներ, որոնք մարդիկ են սահմանում, հիմքում դնելով Մարդուն: Դրա նկատի ուներ Նիցշեն, երբ ասում էր, որ Աստված մեռել է:Կրոնը պահպանողական ու ստաբիլ կարգերի հիմքն է, իսկ առանց Աստծո հեղինակության արժեքային համակարգը սկսում է արագորեն փոփոխվել, ըստ տարբեր փիլիսոփայական ու քաղաքական դպրոցների տեսությունների: Այ սա է այսօրվա քաոսի հիմքը, չկա Մեծ Հեղինակություն և ամեն ինչ կարելի է կասկածի տակ դնել, փոփոխել հիմնարար արժեքներն ու օրենքները: Հիմա Հիմնարարար արժեքները, կյանքի պոստուալատները, որոնք առաջ ընդունվում էին առանց քննարկման ու առարկությունների, սկսել է արագությամբ փոփոխվել, ինչն այսօրվա Քաոսի հիմքն է: Ժամանակակից աշխարհի հիմնական տարբերությունը մեր հազարամյա հարաբերություններից կայանում է նրան, որ Աստծուն խաղից հանել ենք ու մնացել ենք ՛՛միայնակ՛՛, առանց արժեքային պոստուլատների ու անառարկելի Հեղինակության: Ոնց դուրս գալ ներկայիս քաղաքակրթական ճգնաժամից, դա է այսօրվա հիմնական խնդիրը և ով է զբաղեցնելու Աստծո թափուր գահը, ով իր հեղինակությամբ հիմնարար արժեքային պոստուլատներն է թելադրելու: Արդյոք դրանք պառլամենտներն են, Դատական ատյանները, Միջազգային բանկերը, IT խոշոր ընկերությունների տերերը ... Այ սա նկատի ունեն գործից հասկացող ոմանք, ովքեր փորձում են մի Նոր Հեղինակություն գտնել, որը դնի նոր հարաբարեությունների հիմքում, որպես Բացարձակ հեղինակություն, ինչը չի ստացվում",- գրել է քաղաքագետը: