Ադրբեջանի համար ով խոսում է հայերի իրավունքներից «ռևանշիստ է»
Օրերս ՀՀ-ում Իրանի դեսպանը «Ազատություն» ռադիոակայանին տված հարցազրույցում խոսել էր նաև Արցախի հայերի վերադարձի իրավունքի մասին։ Սոբհանին առաջին դեսպանը չէ, որ խոսում է այդ հարցի մասին, ինքս մի քանի ընդունելությունների ժամանակ լսել եմ դեսպաններից այդ հարցի բարձրաձայնումը։ Սա խնդիր է, որի հետ կապված ոչ մեկ չի կարող երկրորդ կարծիք ունենալ։ Արցախի հայերին հարկադրել են լքել իրենց տունն ու հայրենիքը, ուստի նրանք ունեն վերադարձի անքակտելի իրավունք։ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից կառավարվող այս լրատվականը (caliber.az) որոշել է դեսպանին մեղադրել «ռևանշիզմի մեջ», իսկ հոդվածում նշել, որ հայերն այդտեղ «անօրինական» էին ապրում։ Երևի Մեսրոպ Մաշտոցն էլ ապօրինաբար էջ առաջին հայկական դպրոցն Ամարասում է հիմնել։
Փաստացի, Ադրբեջանի համար ով խոսում է հայերի իրավունքներից «ռևանշիստ է»։ Նշեմ, որ Արցախի հայերի իրավունքների հարցը օրակարգից դուրս բերել է ՀՀ կառավարությունը, մինչդեռ ինչպես Փաշինյանը մի անգամ ասաց՝ այդ հարցի շուրջ կա բացառիկ միջազգային կոնսոլիդացիա։ Բայց դե ինչ իրավունք, երբ մեր արտաքին քաղաքական ուղղությունը հռչակվել է հեծանիվ վարելը․․․
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան