24.11.2024
Փաշինյանը մղվում է դեպի Պուտինի գիրկը․ ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Փաշինյանի շուրջ սեղմվող օղակը

Փաշինյանի իշխանության ճգնաժամը կարող է գալ այն կետից, որը շատերը չեն սպասում: Նրա իշխանության արտաքին «կնքահայրերը» հայտնվել են աննախանձ վիճակում:

Շառլ Միշելը հեռանում է ԵՄ նախագահի պաշտոնից:

Ուլտրաաջերի և ուլտրաձախերի հաջողությունը Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում, ըստ էության, Մակրոնի քաղաքական վախճանն է:

Ծերունի անօգնական Բայդենը ԱՄՆ լիբերալ շահախմբերի ֆիսասկոյի «քայլող լեգենդն» է:

Ի՞նչ է անելու Փաշինյանը:

Նա՞ էլ է գնալու վաբանկ՝ արտահերթ ընտրությունների, քանի դեռ չի ֆորմալիզացվել իր քաղաքական «տանիքների» պարտությունը, թե՞ դարձյալ որոշելու է «մոմ վառել» Պուտինի նկարի առաջ:

Երկու տարբերակներն էլ ռիսկային են՝ իշխանության ճգնաժամի և ֆիասկոյի հեռանկարով:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց