24.11.2024
Ինչո՞ւ նորաստեղծ կուսակցությունները չեն գրանցվում․ ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Ինչքանո՞վ է Մարին Լը Պենի հաջողությունը կարեւոր Հայաստանի համար

Հայաստանում նկատում եմ, որ շատերն են ոգևորված Ֆրանսիայում աջերի` «Ազգային ճակատի», և Մարին Լը Պենի հաջողությամբ։

Ընդ որում «Ազգային ճակատի» հաղթանակի դեպքում կուսակցության վարչապետի թեկնածուն կլինի Ջորդան Բարդելան։

Ինչքանո՞վ է այս հանգամանքը կարեւոր Հայաստանի համար։ Լավ թե վատ, ձևավորվել է Ֆրանսիայի տարածաշրջանային քաղաքականություն, որտեղ Հայաստանը որոշակիորեն օգտվում է Ֆրանսիայի ընձեռած հնարավորություններից, ընդ որում այդ քաղաքականությունը կարող է էապես փոխվել «Ազգային ճակատի» հնարավոր հաղթանակի դեպքում հաջորդ փուլում, ինչը կարող է Հայաստանի համար է՛լ ավելի ծանր հետևանքներ թողնել, ընդհուպ մինչև հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության վերափոխումը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը հանուն Նոր Կալեդոնիայի հարցում Ադրբեջանի դրական չեզոքության ապահովման և այլն։

Եթե դրանց գումարենք նաև այն, որ Լը Պենը և իր գլխավորած ուժը Հայաստանի և հայության մասով չունեն ընդգծված քաղաքական ռազմավարություն, պատկերն է՛լ ավելի ռիսկային կդառնա։

Իսկ ազգայնական - գոլբալիստական ուժերի հակամարտության համատեքստում դիտարկողները նմանվում են նրանց, ովքեր նախորդ դարասկզբին ոգևորված համաշխարհային հեղափոխության հաղթանակի տեսիլքով, միամտաբար կարծում էին, թե համաշխարհային հեղափոխությունը կբերի տառապող ժողովուրդների ազատագրության, այնինչ բոլոր դեպքերում ակտուալ է մնում հին խոսքը. «ստրուկները ո’չ թե ազատություն, այլ սեփական ստրուկներ են ուզում»:


Քաղաքագետ Արա Պողոսյան