24.11.2024
Ինչքանո՞վ է Մարին Լը Պենի հաջողությունը կարեւոր Հայաստանի համար
prev Նախորդ նորություն

Ալիևը հերթական անգամ «գցեց» Փաշինյանին

Եթե նայենք փաստերին, Ալիևը հերթական անգամ «գցեց» Փաշինյանին: Համաձայն ապրիլի 19-ի պրոտոկոլի՝ երեկ պետք է ունենայինք դելիմիտացիա/դեմարկացիայի հանձնաժողովների կանոնակարգ, որը պետք է անցներ ներպետական վավերացում:

Այդ կանոնակարգը չունենք:

Տպավորություն է, որ Ալիևը Տավուշի հատվածում ստացավ իր ուզածը, հիմա չի շտապում սկսել դելիմիտացիա/ դեմարկացիայի գործընթաց:

Սա այն դասական դեպքն է, երբ Ալիևը երկու անգամ Ալմա-Աթայի հռչակագիրը «վաճառում» է Հայաստանի վրա՝ առաջին անգամ կլանելով Արցախը, երկրորդ անգամ Տավուշի հատվածում Հայաստանին պարտադրելով միակողմանի զիջումներ:
Ու դրա դիմաց Հայաստանը ոչ միայն ոչինչ չի ստանում, այլ մեզ պարտադրվում են Սահմանադրության փոփոխություններ:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց