Երասխի մետալուրգիական գործարանը, որը կառուցվում էր սահմանին շատ մոտ ու հունիսից պարբերաբար ադրբեջանական կրակի տակ էր, կառավարության դեկտեմբերի 14-ի որոշմամբ կտեղափոխվի։ Գործարանը կկառուցվի Արարատի մարզի Արարատ գյուղում։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: "Այսպիսով, խաղաղության խաչմերուկներ կառուցողները, Թուրքիայի, Ադրբեջանի հետ առևտրի քարոզիչները անգամ ԱՄՆ դրոշների օգնությամբ չկարողացան ապահովել Երևանից կես ժամ հեռավորության վրա գտնվող Երասխում մետաղաձուլական գործարանի կառուցումը։ Բա դա 29,800ի մեջ է, ինչու՞մն է խնդիրը։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին, որտեղ գերակա կլինի Ադրբեջանի կամքը, ոչ թե Հայաստանի պետական շահը",- գրել է փորձագետը: