22.12.2024
Այսօր Ադրբեջանն ի դեմս Հայաստանի իշխանության ունի գաղափարական գործընկեր. Աբրահամյան
21.12.2023
Այսօր Ադրբեջանն ի դեմս Հայաստանի իշխանության ունի գաղափարական գործընկեր. Աբրահամյան

Ադրբեջանական հիմնական քարոզչական կանալներից մեկը, տարբեր երկրներ ներկայացնող պրոֆեսորների, փորձագետների մասնակցությամբ ծավալուն նյութ է պատրաստել, որտեղ փորձել է «վերլուծել» նախագահ Սերժ Սարգսյանի` Արցախի հարցով հնչեցվող հայտարարությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը. "Ադրբեջանին մտահոգել է Արցախի հարցով հնչող պահանջատիրական դիրքորոշումը, որը որպես ռևանշի հնարավորություն է դիտարկվում: Այս համատեքստում ադրբեջանական քարոզչական մեքենան փորձել է «մեկնաբանել» Սերժ Սարգսյանի` Լեհաստանի նորընտիր վարչապետ Տուսկին ուղղված շնորհավորանք-ուղերձները, որի տակ, ըստ ադրբեջանցիների, սպառնալիք է թաքնված: Որքան էլ Ադրբեջանը տարբեր միջազգային ամբիոններից հայտարարի, որ Արցախի հարցը լուծված կամ փակված է, ակնհայտ երևում է, որ նա նույնիսկ իր հնչեցրածի մասով անհանգստություններ ունի: Այո´, այսօր Ադրբեջանն ի դեմս Հայաստանի իշխանության, ունի գաղափարական գործընկեր, համախոհ, բայց դա միայն ժամանակավոր պատուհան է Բաքվի համար, որից վերջինս փորձում է առավելագույնս օգտվել:"