10.09.2025
Փաշինյանը լռեցնում է ընդդիմախոսներին միայն իր քաղաքական գոյատևումն ապահովելու համար
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը «վերադարձել» է հեծանվին

Նիկոլ Փաշինյանը «վերադարձել» է հեծանվին: Դեռեւս այն ժամանակ, երբ նա նոր միայն սկսում էր հանրայնորեն դրսեւորել հետաքրքրությունը այդ «սարքի» նկատմամբ, ես առիթ եմ ունեցել գնահատելու, որ դա բացառապես նախընտրական քարոզչական տրամաբանություն ունեցող նախագիծ է եւ որեւէ կապ չունի հեծանվային մշակույթի հանրահռչակման հետ: Հեծանվային մշակույթի իրական հանրահռչակման մասին մտածելու համար պահանջվում է գործողությունների մի հսկա համալիր, որ պետք է իրականացվի պետական եւ համայնքային կառավարման մակարակում:


Հեծանվին Նիկոլ Փաշինյանի «վերադարձը» միտված է սպասարկել նրա նախընտրական կարիքները: Այդ իմաստով, «հեծանվաարշավը» նա դիտարկում է թերեւս նաեւ որպես ներիշխանական «նվիրվածության» յուրօրինակ թեստերից մեկը:


Հեծանվավազքը Փաշինյանը կազմակերպում է առավոտյան շատ վաղ, երբ դեռ լուսաբաց չէ: Արթնանալ այդ ժամին բավականին դժվար է: Փաշինյանի համար հեծանվավազքը թերեւս հնարավորություն է նաեւ չափելու, թե ո՞վ է պատրաստ գնալ այդպիսի դժվարության: Դա իհարկե ներիշխանական «նվիրվածություն» չափելու կամ ստուգելու միակ միջոցը չէ, բայց անկասկած միջոցներից մեկն է:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան


 


 


 

Փաշինյանը անցավ պլան «Բ»–ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան