Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. "«Երբեք չենք դադարեցրել մեր շփումները Ադրբեջանի հետ, ուղիղ կապի մեջ ենք նաև Հայաստանի հետ»,- ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակը:Դե, իհարկե, նա ոչ մի «գաղտնիք» չի բացահայտել, հարցն այն է, որ մեր «արևմտամետներն» էին շաբաթներ շարունակ թմբկահարում, թե Վաշինգտոնը դադարեցրել է շփումները Բաքվի հետ՝ լեգենդներ հյուսելով ԱՄՆ-ի «պրոհայկական» դիրքորոշման մասին": VERELQ-ը հիշեցնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-8-ը կայցելի Ադրբեջան: Օ’Բրայենը Բաքվում կհանդիպի ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ ամրապնդելու համար երկկողմ հարաբերությունները և աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը։