28.08.2025
Ասիական շրջագայություն. Փաշինյանի նոր ուղևորությունը. ԶԼՄ
prev Նախորդ նորություն

Իշխանության ստերի նոր շրջափուլը

Իշխանության առաջին պլանի ակտորները` նախօրեին ԱԳ նախարարի դեմքով, շարունակում են պնդել, որ ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով չեն փոփոխում:


Հայաստանում կա՞ գեթ մեկ մարդ, ով հավատում է այս ակնհայտ ստախոսությանը: Ո´չ, չկա:


Ռեժիմի ակնկալիքն այն է, որ նույն տխմարությունը երկար կրկնելու դեպքում, հասարակության մի մասի մոտ նստվածք կթողնի ու դա էլ մի կերպ «կսղացնեն»:


Ներքաղաքական իրադարձություններից մինչև արտաքին քաղաքականություն, իշխանության և նրա արբանյակ ուժերի նպատակը կիսաճշմարտություններով, ստով ու կեղծիքով հասարակությանը «ֆռացնել» է` իշխանության երկարաձգելու ակնկալիքով:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան