26.07.2025
Հովիկ Աբրահամյանը հույս ունի, որ կմնա իր պաշտոնում սահմանադրական փոփոխություններից հետո
06.12.2015
Հովիկ Աբրահամյանը հույս ունի, որ կմնա իր պաշտոնում սահմանադրական փոփոխություններից հետո

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հույս ունի, որ կմնա իր պաշտոնում և սահմանադրական փոփոխություններից հետո: Վարչապետը մասնակցել է քվեարկությունը, ինչից հետո լրագրողներին հայտարարել է, որ «այո» է քվեակել: Նշենք, որ վերջերս հայկական մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե սահմանադրական բարեփոխումը չանցնի, ապա իրենք ունեն նախագահի առնվազն երեք թեկնածու: Այդ կապակցությամբ Աբրահամյանից այսօր հետաքրքվեցին, տեսնում է նա իրեն արդյոք այդ երեք թեկնածուների մեջ, ինչին վարչապետը պատասխանել է, որ այդ հարցը պետք է ուղղել նախագահին: «Իմ թեկնածությունը չի քննարկվել: Ամեն ինչ որոշվելու է 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո»,-նշել է նա: Աբրահամյանը չի տեսնում երկրում հետընտրական ցնցումների պատճառ կամ նախադրյալ: Նա կարծում է, որ իշխանությունները կընդունեն հանրաքվեի ցանկացած արդյունք, քանի որ ամեն ինչ որոշում է ժողովուրդը: «Մեր թիմն ամեն ինչ արել է, որ հանրաքվեն անցնի միջազգային չափանիշներով, լինի թափանցիկ և արդար: Մեր համախոհներին խորհուրդ ենք տալիս ոչ մի սադրանքի չենթարկվել, մեզ արջի ծառայություն չմատուցել»,-նշել է նա: Որոշ ԶԼՄ-ների տվյալներով, ինչպես նաև «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն, մի շարք տեղամասերում խախտումներ են գրանցվել: Մասնավորապես, խոսքը գնում է զանգվածային լցոնումների, տեղամասերում մարդկանց կուտակումների մասին: ԿԸՀ-ն, իր հերթին, նշել է, որ դեռևս գրավոր բողոքներ չի ստացել: