10.06.2025
Նախագահ. Վստահ եմ, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը Հայաստանին ռազմական օգնություն կտրամադրի
28.04.2015
Նախագահ. Վստահ եմ, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը Հայաստանին ռազմական օգնություն կտրամադրի

Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը ռազմական օգնություն կտրամադրի Հայաստանին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը "Պոզներ" ծրագրի եթերում: Նա նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը բազմաթիվ անգամ քննարկել են Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հարցը: «Մենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ բազմաթիվ անգամ խոսել ենք այդ թեմայի շուրջ, մենք չէինք կարող չխոսել: Հարցը կայանում է հետևալում՝ մենք այսօր ունենք մարտունակ բանակ, իրոք մարտունակ բանակ, ինչի համար հարկավոր են շատ միջոցներ, որը Հայաստանը չունի, հետևաբար դա հնարավոր է իրականացնել երկրի դաշնակիցների օգնությամբ, որոնցից առաջինը Ռուսաստանն է: Դա նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանին ռազմա-տեխնիկական աջակցություն է ցուցաբերել և ցուցաբերելու է»,-նշել է նախագահը: Երկրի ղեկավարը կարծում է, որ այն իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը, պետության նախագահը և պաշտպանության նախարարը պետք է միշտ պատրաստ լինեն պատերազմի վերսկսմանը: Նախագահը նշել է, որ ռուս-ադրբեջանական ռազմական գործարքները ոչ այնքան տարածաշրջանում բալանս են խախտում, ինչքան հոգեբանական հարց են, քանի որ սահմանին կանգնած հայ զինվորը գիտակցում է, որ նրա վրա կրակում են դաշնակցի կողմից վաճառված զենքից: «Իսկ դա ծանր պահ է: Հույս ունեմ, ՌԴ-ի գլխավոր շտաբում և այլ կառույցներում շատ լավ գիտակցում են, թե ինչի կարող է հանգեցնել ուժերի բալանսի խախտումը և մեծ հույս ունեմ, որ այնտեղ ճիշտ հաշվարկներ են իրականացնում: Հույս ունեմ, որ այն ղեկավարները, որոնք որոշում են կայացնում, ամեն ինչ մինչև վերջ հաշվարկել են»,-նշել է նախագահը: Վերջին շրջանում Հայաստանի պաշտոնական շրջանակներից ավելի հաճախ են լսվում մտահոգություններ Երևանի` ստրատեգիական դաշնակից Մոսկվայի կողմից Բաքվին մեծ քանակությամբ սպառազինություն վաճառելու մասին: Հանրության տարբեր սեգմենտներում շրջանառվող մտարհոգությունները ստացան նաև քաղաքական հայտարարությունների տեսք: Խնդրին 2014 թ-ին անդրադարձել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` հայտարարելով. "Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը մտահգություն է առաջանցում Հայաստանի հանրության շրջանում»: Մեկ տարի անց նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայի կողմից Բաքվին զենք վաճառելու հարցը որակեց որպես խնդիր, որը «պետք է լուծում ստանա»: «Այն, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, խնդիր է: Այն կարող է վատ ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Այդ խնդիրը պետք է լուծում ստանա», - այդ մասին մարտի 19-ին «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումում պատասխանելով ռուս լրագրողի հարցին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նաև հիշեցրել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն դաշնակցային հարաբերություններ, ՀՀ-ն ու ՌԴ-ն դաշնակիցներ են նաև ՀԱՊԿ-ում, ունեն «Բարեկամության և փոխադարձ օգնության պայմանագիր», ՀՀ-ում է տեղակայված ռուսական ռազմակայանը։