10.09.2026
Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը՝ ապրիլի 28-ին
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը՝ ադրբեջանական խնձորի հետքերով

Որտեղի՞ց հայաստանյան շուկայում ադրբեջանական խնձոր, եթե ՍԱՊԾ-ն պնդում է, որ պաշտոնապես Հայաստան  ադրբեջանական մակնշմամբ արտադրանք չի ներմուծվել:


Քանի որ հարցը վերաբերում է մի շարք պատկան մարմինների գործունեության շրջանակում թույլ տրված բացթողումներին, ապա այսօր այս խնդրի առնչությամբ արձագանքեց նաև ՊԵԿ-ը.


«Տեղական շուկայի տարբեր վաճառակետերում ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու վերաբերյալ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում պարզաբանել.


Խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ: ՀՀ օրենսդրությամբ հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչև 50 կգ) խնձորի և այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ: ՊԵԿ-ը նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով»:


Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր՝ թեև ՍԱՊԾ երեկ տարածած հաղորդագրության մեջ տեղեկացրել էր, որ ադրբեջանական խնձորի խմբաքանակ է ոչնչացվել, բայց սննդի անվտանգության փորձագետ Դավիթ Պիպոյանն այսօր շրջայց է կատարել երևանյան վաճառակետերում ու շուկաներում և հայտնաբերել ու գնել է ադրբեջանական խնձորը: Այսինքն՝ դրա վաճառքը դեռ շարունակվում է:

Պուտինի դիրքորոշումը Ասադի հանդեպ չի փոխվել. Կրեմլը՝ Էրդողանի հայտարարության մասին
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ