7.06.2026
Հայկ Մարությանը նշել է համագործակցության «կարմիր գծերը»
prev Նախորդ նորություն

Ժամը 17:00-ի դրությամբ դատարաններ է մուտքագրվել ընտրողների ցուցակներին վերաբերող 51 գործ

Լուսանկարը` sputnik
Լուսանկարը` sputnik

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների շրջանակներում, ժամը 17։00-ի դրությամբ, ՀՀ առաջին ատյանի դատարաններ է մուտքագրվել ընդհանուր առմամբ 51 դատական գործ։ Ներկայացված բոլոր հայցերը վերաբերում են քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու պահանջներին։


Ըստ մարզերի և մայրաքաղաքի՝ գործերի մեծամասնությունը բաժին է ընկնում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին, ուր մուտքագրվել է 26 գործ։


Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է 11 գործ, Կոտայքի մարզ՝ 6 գործ։ Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի առաջին ատյանի դատարաններ մուտքագրվել է 3-ական, իսկ Արագածոտնի և Լոռու մարզերի դատարաններ՝ 1-ական դատական գործ։


 

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Հաջորդ նորություն next