21.06.2026
Փորձագետ. Վրաստանը խուսափում է մասնակցել ՌԴ–ին զսպելու քաղաքականությանը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Անկարան ցանկանում է իրեն վերապահել Սիրիայի և Իրաքի հետպատերազմական վերաձևումը

Թուրքիայի ԳՇ–ն հաստատել է, որ նախօրեին օդային հարվածներ են հասցվել Իրաքի հյուսիսում գտնվող սիրիացի քրդերի դիրքերին։


Այս պահին Թուրքիան մտահոգված է, որ առանց իր մասնակցությամբ լուծվելու է հակակառավարական ջոկատների ջախջախման հարցն, ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում։Հաղթանակի պտուղները հասնելու են այլ աշխարհաքաղաքական ուժերին, այլ ոչ թե Անկարային։ Այդ մասին pravda.ru–ին հայտնել է Հրապարակային իրավունքի հետազոտության մոսկովյան կենտրոնի նախագահ Աժդար Կուրտովը։


Նա նշել է, որ Անկարան շատ խանդով է վերաբերվում այդ հարցին և դա հասկանալի է, քանի որ Թուրքիան տարածաշրջանային գերտերություն է։ Ըստ նրա, Անկարան ցանկանում է իրեն վերապահել Սիրիայում ու Իրաքում հետպատերազմական վերաձևման իրավունքը։


«Թուրքիան չի ցանկանում տեսնել քրդական ինքնավարություն Սիրիայում ու Իրաքում, որոնք կունենան լայն լիազորություններ։ Բացի այդ, Անկարան ցանկանում է ազատագրված տարածքներում թուրքոմաններից ստեղծված ու Թուրքիայի կողմից վերահսկվող վարչակազմեր ստեղծել»,–նշել է նա։


Փորձագետը հավելել է, որ ավիացիոն հարվածները կոչված են ցուցադրելու Թուրքիայի տարածաշրջանային աճող նկրտումները։

Թուրքիայում մեկ գիշերվա ընթացքում 800 գյուլենականներ են ձերբակալվել
Հաջորդ նորություն next
 Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն
18.06.2026
Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն