29.04.2025
Նախագահը Ազգային ժողով է ուղարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը
22.08.2015
Նախագահը Ազգային ժողով է ուղարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողով է ուղարկել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Ինճպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։ Առաջիկա շաբաթվանից Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նախատեսում է քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումների շուրջ խորհրդակցություններ սկսել: Միաժամանակ, նախագահը հանձնարարել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին շարունակել երկխոսությունը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) հետ, վերջինիս նախնական կարծիքում ներկայացված այն հարցերի շուրջ, որոնց առնչությամբ դեռևս փոխհամաձայնեցված լուծումներ չկան: