17.07.2025
Բողոքի ակցիա ԱԺ մոտ՝ ընդդեմ հայ-ռուսական համաձայնագրի
13.06.2016
Բողոքի ակցիա ԱԺ մոտ՝ ընդդեմ հայ-ռուսական համաձայնագրի

Ազգային Ժողովն այսօր արտահերթ նստաշրջան է հրավիրել, որին զուգահեռ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը օրենսդիրի շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ ընդդեմ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացման: Ուշագրավը, սակայն, այն է, որ համաձայնագրի վավերացումը ներառված չէ Կառավարության կողմից նախաձեռնած արտահերթի օրակարգում: Ակցիայի մասնակիցների ձեռքին են «ՀՕՊ հանձնումը հավասար է Ստեփանակերտի ռմբակոծմանը», «Չենք հանձնի ո՛չ օդը, ո՛չ հողը», «Դավաճանության հերթական քայլ» և այլ գրառումներով պաստառներ: Նրանք վստահ են, որ Հայաստանը այս համաձայնագրի վավերացմամբ վերջնականապես կկորցնի իր անկախությունը, քանի որ այլևս չի կարողանալու իր լիազորություններն իրականացնել, այլ Ռուսաստանին դա վերապահված կլինի: Հիշեցնենք, ««Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» Համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին: