8.06.2025
ՊՆ-ում կանցկացվեն «Մարտական եղբայրություն-2017» շտաբային բանակցությունները
prev Նախորդ նորություն

Պուտինը նշանակել է ՀՀ-ի հետ համատեղ զորամիավորման հարցերով իր ներկայացուցչին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշանակվել է նախագահի` Հայաստանի հետ համատեղ զորքերի մասին համաձայնագրի հարցով պաշտոնական ներկայացուցիչը Պետդումայի և Դաշնային խորհրդի քննարկումներում:


Այս մասին հայտնում Lenta.ru-ն` վկայակոչելով իրավարարտեղեկատվության պորտալում հրապարակված փաստաթուղթը:


2016-ի նոյեմբերին Վլադիմիր Պուտինը հաստատել է Հավաքական անվտանգության կովկասի տարածաշրջանում Հայաստանի հետ միավորված զինուժ ստեղծելու մասին համաձայնագիրը: Ստեղծվելիք կառույցը պետք է ապահովի պատշաճ արռագանքը զինված հարձակումներին, ինչպես նաև կողմերի անվտանգության այլ սպառնալիքներին ու մարտահրավերներին:


Համատեղ զորքերի հրամանատարին նշանակելու է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը` Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցմամբ:

ՎԶԵԲ-ը կաջակցի ՀՀ-ում գործարարների շահերի պաշտպանության ինստիտուտի ներդրմանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին