20.04.2025
Պուտինը նշանակել է ՀՀ-ի հետ համատեղ զորամիավորման հարցերով իր ներկայացուցչին
prev Նախորդ նորություն

ՎԶԵԲ-ը կաջակցի ՀՀ-ում գործարարների շահերի պաշտպանության ինստիտուտի ներդրմանը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գլխավոր խորհրդական Անաստասիա Ռոդինայի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և Անաստասիա Ռոդինայի հետ քննարկել գործարարների շահերի պաշտպանի վերաբերյալ օրենսդրության մշակման և այդ ինստիտուտի կայացման գործում բանկի հետ փոխգործակցության հնարավորությունները:


Արդարադատության նախարարությունից հիշեցնում են, որ ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրով գործարար միջավայրի բարելավման և բիզնեսի շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումներից է նաև «Գործարարների շահերի պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումն ու գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև վեճերի լուծման նպատակով գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ ներդնելու հարցը:


ՎԶԵԲ-ի գլխավոր խորհրդականը կարևորել է բիզնես միջավայրի բարելավմանը նպաստող այդ նախաձեռնությունը և պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում գործարարների շահերի պաշտպանությանն ուղղված ինստիտուտ ներդնելու հարցում: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության հետագա ուղղություններն ու ձևաչափը:

Մամուլ. Գագիկ Ծառուկյանի թիմը դեմ է դուրս եկել Հովիկ Աբրահամյանի՞ն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար