8.06.2025
Արցախի ժողովուրդն ունի ոչ պակաս իրավունք տնօրինելու սեփական ճակատագիրը, քան Շոտլանդիայինը
prev Նախորդ նորություն

ՊՆ-ում կանցկացվեն «Մարտական եղբայրություն-2017» շտաբային բանակցությունները

ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 27-30-ին կանցկացվեն «Մարտական եղբայրություն-2017» պայմանական անվանումով ՀԱՊԿ օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակներում ՀՀ տարածքում հոկտեմբերի 9-ից 13-ը կայանալիք ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության նախապատրաստման եւ անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները:


ՊՆ-ից տեղեկացնում են, որ բանակցություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների, ՀԱՊԿ քարտուղարության եւ Միացյալ շտաբի ներկայացուցիչները:


Շտաբային բանակցությունների ընթացքում կողմերը կհամաձայնեցնեն զորավարժության մտահղացման նախագիծը եւ գործնական դրվագները, կճշտեն զորավարժության մասնակիցների թվաքանակը եւ բազմակողմ ապահովման հարցերը: Բանակցությունների մասնակիցները կիրականացնեն նաեւ զորավարժությունների անցկացման ուսումնական կենտրոնների տեղազննումը:

Պուտինը նշանակել է ՀՀ-ի հետ համատեղ զորամիավորման հարցերով իր ներկայացուցչին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին