19.02.2026
«Պատահական» զուգադիպությամբ միայն հունիսին է Իսրայելը նման մեղադրանքներ հնչեցնում
prev Նախորդ նորություն

Կանխվել է ադրբեջանական աղի, կաթի փոշու և թեյի ներկրումը Հայաստան

Հայաստանի կարգավորիչը կանխել է ադրբեջանական ծագման կաթի փոշու և աղի ներմուծման փորձը երկիր։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

Նրա խոսքով, մաքսային կառույցները ներմուծվող ապրանքների նկատմամբ խիստ վերահսկողություն են իրականացնում, ինչն էլ թույլ է տվել կանխել ադրբեջանական ծագման մի շարք ապրանքների, այդ թվում և կաթի փոշու, թեյի և աղի ներմուծման փորձերը.


«Արտադրանքն ուղարկվել է փորձաքննության, մեղավորները կպատժվեն»,- հավաստիացրել է ՊԵԿ նախագահը:


Հիշեցնենք, ապրիլին Հայաստան ապօրինի ճանապարհով ադրբեջանական խնձոր էր ներկրվել, որը նաև հայկական շուկայում վաճառվում էր: ԱԱԾ-ն պարզել էր, որ ադրբեջանական ծագման խնձորի ապօրինի ներկրումներին աջակցել են նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցները, որոնք կաշառք են ստացել: Նշված հանցավոր արարքները կատարելու համար 4 քաղաքացիների և ՊԵԿ 4 պաշտոնյաների մեղադրանքներ են առաջադրվել:

Արցախի ժողովուրդն ունի ոչ պակաս իրավունք տնօրինելու սեփական ճակատագիրը, քան Շոտլանդիայինը
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան