17.07.2025
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական երկխոսության միջոցով
15.06.2016
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական երկխոսության միջոցով

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական երկխոսության միջոցով: Այս մասին Պետական Դումայում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Վերջինիս խոսքով, հակամարտությունները ԱՊՀ տարածքում, ինչպես նաև ցանկացած այլ տարածաշրջանում, պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով, քաղաքական-դիվանագիտական և այլ ոչ ռազմական մեթոդներով: Ասվածը, ըստ Լավրովի, վերաբերում է և՛ Լեռնային Ղարաբաղին, և՛ ներուկրաինական ճգնաժամին, և՛ Մերձդնեստրին: «Կարևորը հարգել կողմերի ձեռք բերված համաձայնությունները և թույլ չտալ դրանց վերանայում: Վստահ ենք, որ բոլոր այս ճգնաժամային իրավիճակները ավելի հեշտ կկարգավորվեին համաեվրոպական համագործակցության ոլորտում առկա համակարգային դեֆեկտների հաղթահարման պարագայում», - ասել է Լավրովը: Հիշեցնենք, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ ղարաբաղյան հակամարտությանը նվիրված: