Վրաստանը պետք է ՌԴ-ի հետ երկխոսություն վարի հանգիստ և այդ հարաբերությունները տեղափոխի ռացիոնալ հունի մեջ՝ ելնելով Վրաստանի պետական շահերից: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Նա նշել է, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում չի կարելի առաջնորդվել էմոցիաներով, անհրաժեշտ է ռացիոնալ և Վրաստանի ռազմավարական, ազգային շահերից ելնելով շարունակել երկխոսությունը ՌԴ-ի հետ: Մարգվելաշվիլու խոսքով, ՌԴ-ի հետ երկխոսության դադարեցումը ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի, ուստի անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Մարգվելաշվին հավելել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնումը միջազգայնորեն ճանաչված սահմաններում բխում է Վրաստանի ու ՌԴ-ի շահերից: