Հայտնի է ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը: ՀՀ վարչապետի հուլիսի 24-ի որոշմամբ, 2015 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 847-Ա որոշման հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ:
Ըստ այդմ, խորհուրդը բաղկացած է 15 անդամից, այն գլխավորում է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:
Խորհրդի կազմում են հետեւյալ անձինք.
Վաչե Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար
Վ. Ստեփանյան – կառավարության աշխատակազմի ղեկավար
Դավիթ Հարությունյան – Արդարադատության նախարար
Վարդան Արամյան – Ֆինանսների նախարար
Սուրեն Կարայան – Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար
Վազգեն Մանուկյան – Հանրային խորհրդի նախագահ
Հովհաննես Հովսեփյան – ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար
Արման Թաթոյան – Մարդու իրավունքների պաշտպան
Սիրանուշ Սահակյան – ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ
Հ. Ասլանյան – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Միքայել Մելքումյան – «Ծառուկյան» դաշինք խմբակցության ներկայացուցիչ
Էմին Երիցյան - «Հայաստանի համայնքների միություն»իրավաբանական անձանց միության նախագահ
Կարեն Զադոյան – Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի նախագահ
Ս. Այվազյան - «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն
Լ. Դոյդոյան - «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ: