25.11.2024
Հայաստանն ու Իսրայելը համագործակցության մասին մի շարք փաստաթղթեր են ստորագրել (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը հստակ նպատակ է դրել ռուսներին դուրս մղել Հարավային Կովկասից. Մելիքյան

Բաքվին հաջողվել է մի այնպիսի իրավիճակ ձևավորել, որում նա ազատ է անհարկի պարտավորություններից ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հանդեպ և կարող է անվերջ սակարկել՝ Կրեմլից նորանոր զիջումներ կորզելով հայկական շահերի ոտնահարման հաշվին: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:


«Ռուսներին, հավանաբար, սխալմամբ թվում է, որ այս առևտրի արդյունքներից է կախված լինելու՝ արդյոք ռուսական նահանջը Հարավային Կովկասում կշարունակվի, թե՞ Մոսկվային կհաջողվի ապահովել այստեղ սեփական կայուն քաղաքական, ռազմական ու տնտեսական բացարձակ գերիշխանությունը: Այն կարծիքին եմ, որ հստակ նպատակ է դրված ռուսներին դուրս մղել այստեղից, բայց մինչ այդ նրանց ձեռքով լուծել հայկական գործոնի առկայությամբ պայմանավորված այն խնդիրները, որոնք Ադրբեջանն ինքնուրույն, սեփական ռեսուրսների կիրառմամբ լուծել չի կարող», - Facebook-յան իր էջում գրառել է գործիչը:


Մելիքյանն ընդգծում է՝ կարելի է ասել, որ արդեն երկու տասնամյակ շարունակ ճգնաժամի մեջ է Հարավային Կովկասի հանդեպ վարվող ռուսական քաղաքականությունը, որն իր առջև ծառացած խիստ կենսական խնդիրը փորձում է լուծել քաղաքականապես ամուլ ու անարդյունավետ գաղափարական մոտեցումների միջոցով: