ՀՀ ոստիկանությունը շարունակում է Գյումրու ռուսական ռազմաբազայից անհետ կորած ռուս զինծառայողի որոնման աշխատանքները: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի խոսքով, կառույցի ունեցած տեղեկությունների համաձայն 35-ամյա Դմիտրի Լոշմանովը եղել է առանց զենքի ու զինվորական համազգեստի՝ քաղաքացիական հագուստով:Այլ տեղեկություններ այս պահին նա չհայտնեց՝ նշելով, որ որոնողական աշխատանքներն ընթացքի մեջ են:Հիշեցնենք, ավելի վաղ VERELQ-ը գրել էր, որ Լոշմանովը ապրիլի 16-ի առավոտյան դուրս է եկել հանրակացարանից գնումների և չի վերադարձել: Նրա գտնվելու վայրը ճշտվում է: