Ուկրաինան և Իրանը պայմանավորվել են գյուղատնտեսական արտադրանքի փոխադրման համար թեստային գնացք փորձարկել։ Այդ մասին փոխանցում է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը։Գնացքն անցնելու է Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով։Ապագայում իրանական նավթը նույպես կարող է այդ տրանսպորտային միջանցքով տեղափոխվել Ուկրաինայի տարածք։ Ուկրաինան ցանկանում է դառնալ տարանցիկ կամուրջ` Ասիայի ու Եվրոպայի միջև։