Թուրքիան ու Ադրբեջանն արդեն որոշել են այն 68 անուն ապրանքները, որոնց վրա տարածվելու է արտոնյալ առևտրային համաձայնագիրը։ Այդ մասին Trend–ին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան առևտրային հարցերով քարտուղար Ահմեդ Աթաքերը։Նրա խոսքով, այդ ապրանքների մեծ մասը գյուղատնտեսական ապրանքներ են:Այդ համաձայնագիրը նոր էջ է բացելու Թուրքիայի ու Ադրբեջանի առևտրային հարաբերություններում։ Աթաքերը հավելել է, որ Թուրքիայի ամենագլխավոր նպատակն է Ադրբեջանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումը։