Ամերիկան ներկա է ամենուր, սակայն դեռևս չի նախանշել իր առաջնահերթություններն որոշ տարածաշրջանների նկատմամբ։ Լինի թե հակամարտությունն Արդբեջանի ու ՀՀ–ի միջև, թե այլ սպառնալիքները, որոնք առկա են Հարավային Կովկասում։ Այդ մասին haqqin.az–ին հայտարարել է ամերիկացի դիվանագետ Զալմայ Հալիլզադը։ «Ես հավատում եմ ԱՄՆ–ի ու Ադրբեջանի լավ հարաբերություններին, քանի որ մեր մեջ առկա նախկին տարաձայնությունները կարող են կարգավորվել»,–նշել է նա։Նրա խոսքով, Ադրբեջանն ու ԱՄՆ–ն համագործակցում են Աֆղանստանում, ունեն լավ հարաբերություններ Իսրայելի հետ` ԱՄՆ–ն շատ ներդրումներ է կատարել Ադրբեջանի էներգետիկ ոլորտում։ Նա հավելել է, որ Թրամփը դեռևս չի նախանշել քաղաքականությունն Արդբեջանի հանդեպ։