«Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի քրդական խմբավորումներին ծանր սպառազինում տրամադրելու Միացյալ Նահանգների որոշումն անընդունելի է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապեը Նուրեթին Ջանիքլին: «Նման քաղաքականությունը ոչ մեկին օգուտ չի բերի»,- ասել է փոխվարչապետը:Թուրքիան «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ին դիտարկում է որպես Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ճյուղ, որը երկրում համարվում է ահաբեկչական խմբավորում: