8.07.2025
Մեդվեդև. ՌԴ-ն ու Թուրքիան պայմանավորվել են առեւտրային սահմանափակումների չեղարկման շուրջ
23.05.2017
Մեդվեդև. ՌԴ-ն ու Թուրքիան պայմանավորվել են առեւտրային սահմանափակումների չեղարկման շուրջ

Ռուսաստանը Թուրքիայի հետ պայմանավորվել է առեւտրային սահմանափումների հայելանման չեղարկման մասին, հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Նրա խոսքով, Ռուսաստանը կչեղարկի թուրքական աշխատուժի գործածման, թուրքական ընկերությունների կողմից առանձին ուղղություններով բիզնես վարելու ու մթերքների մատակարարումների սահմանափակումները, բացառությամբ լոլիկի, ու Անկարայի կողմից ակնկալելու է սիմետրիկ որոշումներ։«Մենք թուրքական կողմի հետ պայմանավորվել ենք։ Եվ բնականաբար, դրանք լինելու են հայելանման գործողություններ, քանի որ թուրքական կողմից էլ որոշակի սահմանափակումներ կային»,- ասել է Մեդվեդեւը։Նա նշել է, որ սահմանափակումների չեղարկումը վերաբերում է գյուղմթերքների մատակարումներին, բացառությամբ լոլիկի։