19.04.2025
Բռնաբարության ու կողոպուտի դեպքեր. «Խոր Վիրապ»-ի տարածքում հսկողությունը կուժեղացվի
prev Նախորդ նորություն

Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին. ԱԳՆ

Նիդերլանդների խորհրդարանը քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության երկու բանաձևերը: Բանաձևերն ընդունվել են 142 կողմ ձայներով:


Կողմ են քվեարկել գրեթե բոլոլ խմբակցությունները, բացառությամբ փոքրաթիվ խմբակցություններից մեկի, որի երեք անդամներն էլ ազգությամբ թուրք են: 


 


ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանում ընդուված որոշումը, որով վերահաստատվում է Հայոց ցեղասպանությանն ճանաչումը։


Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.


«Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։


Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»։

Մամուլ․ Հայաստանում գործարարներին ահաբեկում են ԱԱԾ-ի անունից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար