30.07.2025
ԱԷՄԳ. Իրանը չի խախտում միջուկային համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Քրդերը սիրիական բանակին են հանձնել Հալեպի մի շարք շրջաններ

Քրդերի ինքնապաշտպանական ջոկատները (YPG) Սիրիայի կառավարական բանակի վերահսկողությանն են հանձնել Հալեպի մի շարք շրջաններ:

Մասնավորապես քրդական խմբավորումները բանակին են հանձնել նախկինում իրենց հսկողության տակ հայտնված Ալ Հալյակ, Բաիդին, Աշ Շաֆիֆ և Շեյխ Հիդր շրջանները: Ակնկալվում է, որ առաջիկայում քրդերը բանակին կփոխանցեն նաև Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վերոնշյալ շրջաններում կվերսկսեն աշխատքնը պետական ինստիտուտները Սիրիայի դրոշի ներքո:

Փետրվվարի 9-ին սիրիական բանակը հայտարարեց, որ Հալեպ և Համա գավառներն ամբողջապես ազատագրվել են ահաբեկիչներից:

Սիրիայի բանակը փորձում է Դամասկոսի մերձակա Արևելյան Ղութայում վերջ դնել ահաբեկչությանը
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար