24.11.2024
Քրդերը սիրիական բանակին են հանձնել Հալեպի մի շարք շրջաններ
prev Նախորդ նորություն

Սիրիայի բանակը փորձում է Դամասկոսի մերձակա Արևելյան Ղութայում վերջ դնել ահաբեկչությանը

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաաֆարին հայտարարել է, որ Սիրիայի բանակը փորձում է Դամասկոսի մերձակա Արևելյան Ղութայում վերջ դնել ահաբեկչությանը, որն ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Բրիտանիան շարունակում են հովանավորել:

Նշելով, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշ անդամներ վտանգում են Սիրիայի քաղաքացիների կյանքը, Բաշար Ալ-Ջաաֆարին ասել է. «Արևելյան Ղութայում ահաբեկիչներին հովանավորելու համար Դամասկոսում ութ միլիոն սիրիացիների կյանքը վտանգելն անընդունելի է»:

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ՄԱԿ-ը Սիրիայում ահաբեկչությունը հովանավորելու իր դիրքորոշումներով բարոյական ու մասնագիտական ճգնաժամ է դիմագրավում:

Ահաբեկիչներն Արևելյան Ղութայում և այդ տարածքից արկեր են նետում Դամասկոսի բնակելի շրջանների ուղղությամբ, սպանելով ու վիրավորելուվ մեծ թվով սիրիացիների: