24.11.2024
Սիրիայի բանակը փորձում է Դամասկոսի մերձակա Արևելյան Ղութայում վերջ դնել ահաբեկչությանը
prev Նախորդ նորություն

Թուրքիայում սիրիացի փախստականների նկատմամբ դժգոհության աճ է արձանագրվել

Միջազգային ճգնաժամային խումբը վերջերս զեկույց է հրապարակել, որտեղ նշվում է Թուրքիայի խոշոր քաղաքներում սիրիացի փախստականների նկատմամբ բացասական վերաբերմունքի աճի մասին։

ICG–ի տվյալներով, հատկապես մեծ է դժգոհության աճը Ստամբուլի Սուլթանգեզիի շրջանում` փախստականների հոսքի աճի ֆոնին։

Սուլթանգեզիում բնակվում են մահմեդական պահպանողականներ, ձախ ալևիներ, թուրք ազգայնականներ և քրդական համայնքը։ Այս պահին այնտեղ բնակվում է նաև 50.000 սիրիացի փախստական, ինչպես նաև 8.000 միգրանտ` Աֆղանստանից, Պակիստանից ու Ադրբեջանից։

Թուրքիայում ապաստան է գտել 3.4 միլիոն սիրիացի փախստական։