29.07.2025
Ռազմական փորձագետ. ԱՄՆ–ն Աֆրինում հայտնվել է «թույլ խաղաքարտերով»
prev Նախորդ նորություն

ԱԷՄԳ. Իրանը չի խախտում միջուկային համաձայնագիրը

Իրանը մնում է իր միջուկային գործունեության սահմանափակումների շրջանակում: Այս մասին նշվում է ԱԷՄԳ զեկույցում, հաղորդում է Reuters-ը:

Իրանը չի գերազանցել ցածր հարստացված ուրանի եւ ծանր ջրի իր պաշարների սահմանները եւ չի հարստացրել ուրանը ավելի քան 3,67 տոկոսով, ինչպես նախատեսված է Իրանի միջուկային համաձայնագրում:

Զեկույցում նշվում է, որ Իրանը տեղեկացրել է ԱԷՄԳ-ին իր որոշման մասին, որ «հետագայում ենթադրվում է ռազմածովային միջուկային շարժիչներ ստեղծել»:

ԱԷՄԳ-ն պահանջել է «լրացուցիչ պարզաբանումներ եւ լրացումներ»՝ ավելացնելով, որ եթե որոշում է կայացվել ռազմածովային միջուկային շարժիչների համար նոր օբյեկտներ կառուցելու մասին, ապա այն պետք է նախնական կառուցվածքի մասին տեղեկատվություն տրամադրեր:

Քրդերը սիրիական բանակին են հանձնել Հալեպի մի շարք շրջաններ
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար