ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար: Հիշեցնենք, Հովսեփյանն այս պաշտոնը զբաղեցրել է նաև 2008-2016 թվականներին: Այնուհետ նա շուրջ 8 ամիս նախագահել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, որին հրաժեշտ է տվել վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո: Ի դեպ, Հովսեփյանի վերանշանակումը ամենևին էլ անակնկալ չէր քաղաքական շրջանակների համար, քանզի մամուլն այդ մասին պարբերաբար գրում էր: Կենսագրական տվյալներ Ծննդյան թիվ` 28 հունվարի, 1973թ. Ծննդավայր` ք. Իջևան Կրթություն 1990-1995թթ. - Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ։ 1996-1998թթ. - ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիա։ 2002-2003թթ. - ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ։ 2003թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 10 գիտական հոդվածների հեղինակ է։ Աշխատանքային գործունեություն 1996-2002թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։ 2002-2006թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ: 2003-2004թթ. - դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։ 2006թ. մարտ - 2007թ. փետրվար - «Ալյանս» խորհրդատվական կենտրոնի նախագահ։ 2007թ. փետրվար – 2007թ. դեկտեմբեր - ՀՀ Տարածքային կառավարման նախարարի խորհրդական։ 2007-2008թթ. - ՀՀ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ։ 23.05.2008-03.10.2016թթ. ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։ 03.03.2016 -08.10.2016 թվականներին` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Պարգևներ և կոչումներ 2003թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: 2013թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով: Կրթության և գիտության նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով: Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու զավակ։