Ուզբեկստան կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ: Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Կարեն Կարապետյանն ընդգծել է երկու պետությունների միջև առկա ներուժի ու փոխգործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: Կողմերը հատկապես շեշտել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ այդ համատեքստում ընդգծելով համատեղ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումն ու արդյունավետ գործունեության ծավալումը: Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հարցերին: