Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ գործարքն արժեցել է ավելի քան 2 մլրդ դոլար։ Այս մասին հայտարարել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը: Ռուս պաշտոնյան, սակայն, խուսափել է հստակ թվեր նշել: Դեռևս սեպտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկու կողմերը ստորագրել են C-400-ի գնման մասին պայմանագիրը: