27.11.2024
Հովհաննես Սահակյանից շանտաժի միջոցով ցանկացել են 100 հազար դոլար գումար շորթել
prev Նախորդ նորություն

Ոստիկանական զորքերը մարտական հերթապահության մեջ ընդգրկելու անհրաժեշտություն է առաջացել. ՊՆ

Առաջացել է անհրաժեշտություն է, որպեսզի ոստիկանական զորքերը ևս մարտական հերթապահության մեջ ընդգրկվեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով այս թեմայի շուրջ բարձրացված աղմուկին:


Ըստ նրա, ոստիկանական զորքերը դասվում են ԶՈւ այլ զորքերի շարքին և սահմանին մարտական հերթապահություն անցնելու որոշմանն ընդդիմանալու ո՛չ իրավասություն, ո՛չ տրամադրվածություն չունեն: Իսկ նման անհրաժեշտություն առաջացել է, որովհետև մարտական հերթապահության մեջ հետաքրքիր լուծումներ են որոնվում: Բայց դեռ վերջնական որոշում չկա.   


«Երբ վերջնական որոշում ունենանք թվքանակի վերաբերյալ, եթե դա թույլատրելի լինի, կտեղեկացնենք», - ասաց Դավիթ Տոնոյանը:


Անդրադառնալով այսօր ամենից շատ քննարկվող թեմային՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զորակոչվելուն, Տոնոյանն ասաց, որ զորակոչվողների մեջ կլինեն ավելի շատ մարդիկ, չբացառեց նաև, որ նրանց շարքում կտեսնենք և՛ պաշտոնավերների, և՛ խոշոր գործարարների որդիների:


Իսկ ահա առաջնագծում առկա իրավիճակի մասով էլ ասաց, որ  այն վերահսկելի է: