Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Տեխաս նահանգի Սաթերլենդ Սփրինգս քաղաքի եկեղեցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Նախագահ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել նախագահ Թրամփին, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Ինչպես ավելի վաղ գրել էր VERELQ-ը, ԱՄՆ Տեխաս նահանգի Սազերլենդ-Սփրինգսի եկեղեցիում նախօրեին տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 26 մարդ, 20 մարդ վիրավորվել: