ՊԵԿ. Իրանի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 2 կգ ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված

330

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցման կետի մաքսային հսկողության գոտում հուլիսի 9-ին հսկողություն են իրականացրել Իրանից ոտքով ՀՀ պետական սահմանը հատած ԻԻՀ քաղաքացի Ա.Ն.-ի նկատմամբ, ով իր կասկածելի վարքագծով հայտնվել էր աշխատակիցների ուշադրության կենտրոնում:


ՊԵԿ-ից հայտնում են, որ անձնական զննման արդյունքում քաղաքացու որովայնի և մեջքի հատվածում հայտնաբերվել է ինքնակպչուն ժապավենով նախապես ամրացված 2 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող կոշտ զանգված: Իրանի քաղաքացին այդ կերպ փորձել է շրջանցել մաքսային հսկողությունը և ՀՀ սահմանով տեղափոխել մաքսանենգ ապրանք: Նա բերման է ենթարկվել և տեղափոխվել ՊԵԿ քննչական վարչություն:


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 1-ին մասով: ԻԻՀ քաղաքացի Ա.Ն.-ն ձերբակալվել է:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...