ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը վստահություն է հայտնել Հյուսիսային Կորեայում դիվանագիտական ջանքերի անհրաժեշտության շուրջ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»–ն:«Ես չեմ ուզում ասել, որ դիվանագիտությունը չի աշխատում: Մենք կշարունակենք առաջ շարժվել դիվանագիտական ճանապարհով եւ աշխատել ՄԱԿ Անվտանգության խորհրդի հետ միասին: Մենք կցուցաբերենք համառություն», - ասել է նա Պենտագոնում: