Վրացական գինեգործությունը ճանաչվել է հնագույնը աշխարհում և ներառվել Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքում:Ինչպես հաղորդում է RT-ն, այդ մասին է վկայում պրոֆեսոր Պատրիկ Մակգովերնի բացահայտումը, որը Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի, Իսրայելի և Վրաստանի իր գործընկերների հետ Թբիլիսիից 50կմ հեռավորության վրա անցկացված պեղումների ժամանակ հայտնաբերել էր կավե տարաներ:Դրանց քիմիական անալիզը ցույց տվեց, որ դրանցում գինի է պահվել, իսկ բնակավայրերը վերաբերում են մ.թ.ա 6000-ից 5800 թվականներին: Նախկինում համարվում էր, որ գինեգործությունը եկել է Իրանից` մ.թ.ա. 5400-ից մինչև 5000 թթ: